Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ արջերի հետ կապված այնպիսի արձագանք է լինելու, որ այդ արջերը կարտագաղթեն». Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 22,2018 16:10

Արմեն Աշոտյանն ասել է, որ ԿԸՀ նախագահ Մուկուչյանը եւ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը ամենաշատ քննադատված պաշտոնյաներն են եղել Փաշինյանի կողմից, նրանց մեղադրել է, որ նկարիչ են, հիմա նրանց նշանակել է այդ պաշտոններում: Այսօր լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց. «Չեմ ուզում պարոն Աշոտյանին մեկնաբանել, պարոն Աշոտյանը թող զբաղվի համեմատականներով, թե ինքը ավելի շատ ձայն կհավաքի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի սելֆիի ձողը»:

Նա ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ է անում Տիգրան Մուկուչյանը. «Իրականում, երբ որ մենք ասում էինք, որ ընդդիմություն եղած ժամանակ ընտրատեղամասում չենք վերահսկել ու դա է խնդիր առաջացրել, մենք հիմնավոր էինք ասում: Պարոն Մուկուչյանը, ԿԸՀ-ն, վերցնում է արձանագրությունը ընտրատեղամասերից, գումարում է իրար եւ արձանագրում է: Այսինքն, ԿԸՀ-ն, եթե արձանագրություն ունես, որտեղ գրած է 50 ձայն եւ տարբեր տեղերից դու այդ 50 ձայնի արձանագրությունները քո ներկայացուցիչները բերում են, ԿԸՀ-ն ուղղակի չի կարող ուրիշ բան հայտարարի: Մենք անցյալ ԱԺ ընտրությունների ժամանակ հայտարարել ենք, որ մենք մեր ձայները ֆիքսել ենք, այ դա Մուկուչյանի հետ կապված հարցի պատասխանն է»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ երբ ասում են, որ ԱԺ ընտրությունների արդյունքներն ընդունել են, պետք է մեկընդմիշտ արձանագրել՝ «Ելք դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է, որ մենք ընդունում ենք մեզ տրված ձայները, այլ ոչ թե մնացած այն, ինչ կատարվել է ԱԺ ընտրությունների ժամանակ: Այդ հայտարարության մեջ նշված է թե՛ փող բաժանելը, թե՛ մյուս բոլոր խնդիրները»:

Խոսելով ընտրակեղծարարության մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այն ժամանակ ընտրակեղծարարությունը եղել է համատարած, հիմա ոչ մի բան չի բացառվում, բայց իրենք քաղաքական կամք ունեն այդօրինակ բաները պատժելու: Դիտարկմանը՝ մեկ է, արջեր կգտնվեն, չէ՞՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ արջեր կգտնվեն, այդ արջերի հետ կապված այնպիսի արձագանք է լինելու, որ այդ արջերը կարտագաղթեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930