Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն Փաշինյանի թրաշով զբաղվելու փոխարեն թող զբաղվի մի քանի անգամ հեռացած, բայց մնացած Սերժ Սարգսյանով». Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 22,2018 16:04

ՀՀԿ-ից ասում են, որ թրաշով Փաշինյանը մի բան է ասում, սափրված Փաշինյանը մեկ այլ բան էր ասում, Փաշինյանն անսկզբունքային է, առավոտը մի բան է ասում, երեկոյան՝ այլ: Այս առնչությամբ այսօր մեր հարցին ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց. «ՀՀԿ-ն պարոն Փաշինյանի թրաշով զբաղվելու փոխարեն թող զբաղվի Սերժ Սարգսյանով, որն իրենց կուսակցության ղեկավարն է եւ որը մեծ խնդիր է առաջացնելու իրենց գալիք ընտրությունների ժամանակ: Յուրաքանչյուր մարդ, ով ընտրելու է ՀՀԿ-ին, անմիջականորեն ձայն է տալու Սերժ Սարգսյանին: Իրենք թող զբաղվեն մի քանի անգամ հեռացած, բայց մնացած ղեկավարով, քան Նիկոլ Փաշինյանի թրաշով»:

Վիգեն Սարգսյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը փոխել է արտաքին քաղաքականության վերաբերյալ ուղղությունը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ Վիգեն Սարգսյանը լավ չի տիրապետում Նիկոլ Փաշինյանի ելույթներին ու խորհուրդ տվեց նրան ծանոթանալ այդ ելույթների հետ. «Որեւիցե կտրուկ քայլ թե՛ արտաքին, ու թե՛ ներքին քաղաքականության մեջ անընդունելի է, ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի քվեարկության ժամանակ պարոն Փաշինյանը դա ԱԺ-ում հայտարարել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930