Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց` ընտրություններից հետո իրեն ավելի շատ օրենսդի՞ր, թե գործադիր մարմնում է պատկերացնում:
«Քաղաքական որոշում է եղել, որ համամասնական ցուցակի բոլոր թեկնածուները պետք է առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով: Եվ այո, ես պատրաստ եմ ծառայել ոչ միայն գործադիրում, այլեւ օրենսդիր մարմնում»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
«Պատրաստ եմ լինել այնտեղ, եթե քաղաքական որոշում կայացնենք եւ որոշենք, որ մեզանից ոմանք իրենց ներուժը պետք է դնեն օրենսդիր մարմնում: Ես պատրաստ եմ դրան»,-հավելեց Լիլիթ Մակունցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ