«Գիտեի՞ք, որ ընտրություններից առաջ եւ հետո Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են, ինչպես Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում: Իսկ գիտեի՞ք, որ զորքը մտել է Երեւան»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով 2008թ. մարտի մեկի իրադարձություններին, ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Թե Մարտի մեկի քրեական գործի շրջանակում վերջին իրադարձությունները եւ հայտարարությունները որքանով են զերծ մնացել քաղաքական ենթատեքստից, Բաղդասարյանը նշեց. «Գտնում ենք, որ Մարտի մեկը պետք է լիարժեք բացահայտվի, իսկ իրավական գնահատական պետք է տան իրավապահները, այդ թվում՝ քաղաքական գործընթացում բանակի ներգրավման հարցով»:
Բաղդասարյանը հիշեցրեց Հատուկ քննչական ծառայության պետի հայտարարությունը, որ բանակը մասնակցել է քաղաքական գործընթացներին, իսկ օլիգարխների թիկնազորը հանդերձանք է ստացել եւ եւս մասնակցություն ունեցել. «Քննությունը նաեւ այլ բաներ էլ է պարզում, ուստի որպես քաղաքական գործիչ՝ չեմ կարող գնահատականներ տալ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/340783609807672/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ