Այսօր երեկոյան, Երևանում տեղի է ունենալու քայլերթ՝ նվիրված Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանին։ Այսօր հերոսի ծննդյան օրն է, նա կդառնար 73 տարեկան:
«Մենք, ինչպես նախորդ տարի, այդպես էլ այս տարի, իրականացնելու ենք մեր պահանջի ակցիան՝ անկախության բանակի հրամանատարին Ազգային հերոսի կոչման շնորհման և բանուկ փողոցի վերանվանման պահանջով»,- այսօր իրենց պահանջները «Տեսակետ» ակումբում ներկայացրեց «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար, քայլերթ-պահանջի նախաձեռնության կազմակերպիչ Գեղամ Օհանյանը:
Ըստ նրա՝ այս կառավարությունը իրենց պատճառները չիրականացնելու պատճառներ չունի, բացի այդ, ըստ բանախոսի, դրա համար բարդ գործընթաց չի պահանջվում. «Խնդիրը կարող են լուծել ընտրություններից հետո, մենք չենք շտապեցնում, որպեսզի չխառնվենք ընտրական թոհուբոհին, բայց չլուծելը խնդիրների առջեւ է կանգնեցնելու թե՛ մեզ, թե՝ իրենց»։
Քայլերթը, ըստ կազմակերպիչների, խորհրդանշական բնույթ ունի, ընթանալու է մոտ մեկ ժամ, կքայլեն «ճիշտ հերոս- հզոր սերունդ» կարգախոսով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ