Լրահոս
Օրվա լրահոսը

Գերիների փոխանակման առաջարկը հիանալի նախաձեռնություն է, բայց այն պետք է մշակվի. Զախարովան՝ Ադրբեջանի առաջարկի մասին

Նոյեմբեր 22,2018 14:46

«Բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման Ադրբեջանի առաջարկը հիանալի նախաձեռնություն է, բայց այն պետք է մշակվի՝ հայկական կողմի հետ համաձայնեցնելու համար: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք ողջունում ենք կողմերի ցանկացած պայմանավորվածություն, որն ուղղված է ընդհանուր խնդրի՝ հակամարտության կարգավորման լուծմանը, բայց պայմանավորվածությունները ենթադրում են համաձայնություն և աշխատանք՝ այդ համաձայնությանը հասնելու համար: Նախաձեռնությունը հիանալի է, բայց այն պետք է մշակել, որպեսզի այն վերածվի պայմանավորվածության»,- ասել է Զախարովան:

Անդրադառնալով Միլանում դեկտեմբերի 6-7-ին նախատեսվող ԵԱՀԿ նստաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը՝ Զախարովան ասել է, որ իրենք ողջունում են ցանկացած կառուցողական հանդիպում:

«Մենք ողջունում ենք կողմերի ոչ միայն պայմանավորվածությունները, այլև շփումները, կողջունեինք նման հանդիպման հերթական փուլը, եթե կողմերը համաձայնության գան դրա անցկացման շուրջ: Բայց ընդունել նման որոշումներ, անցկացնել նման հանդիպումներ՝ յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է: Եթե նման հանդիպում տեղի ունենա, և այն կառուցողական լինի, ապա կարելի է միայն ողջունել դա»,- ասել է Զախարովան:

https://www.youtube.com/watch?v=OiTI-fLiLDc

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930