Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախպեր ջան, եթե նշանակել ես այդ կադրերին, ինչքան խելքը գլխին կադրեր լինեին, էդ հլը մեր իշխանությունից են եկել». Շարմազանովը՝ Փաշինյանին

Նոյեմբեր 22,2018 14:42

«Փաշինյանը սկզբունքային գործիչ չի, առավոտը մի բան է ասում, երեկոյան այլ բան: Սափրված մի բան էր ասում, թրաշով՝ այլ բան, պատգամավորի աթոռին մի բան էր ասում, վարչապետի աթոռին՝ այլ: Փաշինյանը խաբել է ժողովուրդ, տվել է խոստում, անում է այլ բան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց` թող ՔՊ-ն մեր արածի 1 տոկոսն անի. «Թող ճանապարհներ սարքեն, «իսկանդերներ» բերեն, ՀՀ անվտանգությունն ապահովեն, դպրոցներ կառուցեն, եկեղեցու պատմություն մտցնեն: Ասում են՝ կոռուպցիա, կոռուպցիա, ես չեմ մերժում, որ ՀՀ-ում կան, եղել են կոռուպցիոն երեւույթներ, չկա որեւէ երկիր, որտեղ կոռուպցիոն երեւույթներ չկան: Բայց նոր իշխանությունը, եկավ իշխանության ու բացի «մերժիր», տուդա-սյուդայից, նաեւ՝ «համատարած թալանել են, ժողովուրդ», էս ի՞նչ են արել: Հիմա հարց՝ հնարավո՞ր է համատարած կոռուպցիա՝ առանց բանակի, հնարավո՞ր է համատարած կոռուպցիա՝ առանց վերահսկողական ծառայության, առանց ԱԱԾ-ի, առանց ոստիկանության, հնարավոր չի, չէ՞: Եթե մի պետությունում կա ալան-թալան, համատարած կոռուպցիա, նշանակում է՝ այդ մարդիկ պետք է թաթախված լինեն կոռուպցիայի մեջ: Բայց այդ մարդը նախագահի վերահսկողական ծառայության պետին, հարկայինի երկար տարիների պետին նշանակել է շատ բարձր պաշտոնի: Եթե նշանակել է, ուրեմն այդ մարդը մաքուր է, եթե մաքուր է, ուրեմն այդ համակարգում կոռուպցիա չի եղել, եթե մաքուր չի, ուրեմն ինքը խրախուսում է կոռուպցիան: Բանակի նախարարի առաջին տեղակալին նշանակել է բանակի ղեկավար՝ ՊՆ նախարար, եթե ինքը Դավիթ Տոնոյանին նշանակում է բանակի ղեկավար, նշանակում է, որ բանակում չի եղել համատարած կոռուպցիա: ԱԱԾ-ի պետին նշանակել է՝ Արթուր Վանեցյանին, բայց Արթուր Վանեցյանը եղել է Երեւանի ԱԱԾ պետի տեղակալը, երկրորդական մարդ չի եղել, ուրեմն ԱԱԾ-ն կոռումպացված չի եղել: Եթե Հունան Պողոսյանին դու նշանակում ես մարզպետ, ուրեմն դու ընդունում ես, որ ոստիկանությունում համատարած թալան չի եղել: Ուրեմն, ախպեր ջան, եթե նշանակել ես, ինչքան խելքը գլխին կադրեր լինեին, էդ հլը մեր իշխանությունից են եկել»:

Մեր հարցին՝ դուք բացառո՞ւմ եք, որ ձուկը գլխից է հոտում, այսինքն, եթե վերեւից պատվեր չստանան, այդ մարդիկ կարող են եւ մաքուր աշխատել՝ Շարմազանովը պատասխանեց. «Չի կարող լինել համատարած կոռուպցիա, թալան, եթե դու այդ համատարած թալանի իշխանության կարկառուն ներկայացուցիչներին բերում ես քո մոտ, ուրեմն դու ընդունում ես, որ չի եղել այդ ոլորտներում համատարած թալան»:

Թե ինչպես են պատրաստվում անցկացնել իրենց քարոզարշավը, Շարմազանովն ասաց, որ երգելու են, պարելու են, խոսելու են, բայց չեն արտասանելու. «Արտասանելն ինձ մոտ լավ չի ստացվում, մեր մոտ աշխատելն ավելի լավ է ստացվում, Փաշինյանի մոտ՝ երթը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930