Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա մրցամարտում առավելության նժարը ոչ ոքի կողմ չի թեքվում: Երեկ ուշ երեկոյան ավարտվեց նաեւ իններորդ տուրը: Մրցակիցները 57-րդ քայլում կրկին համաձայնեցին բաժանել միավորը: Հաշիվը դարձավ 4,5:4,5:
Շախմատային վիճակագրությունն ասում է, որ Լոնդոնում գերազանցվեց աշխարհի թագի համար մրցամարտերում անընդմեջ ոչ-ոքիների շարքի ռեկորդը, որը գրանցվել էր հեռավոր 1995 թվականին Գարի Կասպարով-Վիշվանաթան Անանդ մրցամարտում:
Այսօր 10-րդ տուրի օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ