Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավոր եղած սափրված Փաշինյանը եւ թրաշով Փաշինյանը երկու տարբեր բաներ են ասում». Շարմազանով

Նոյեմբեր 22,2018 14:24

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը դիմելով Փաշինյանին՝ ասաց. «Պարոն վարչապետ, դուք ձեր խոստումների ձեռը կրակն եք ընկել: Թռիչքային զարգացումը ի՞նչ է նշանակում: Մարդը չի ասել էվոլյուցիոն զարգացում, ասել է՝ հեղափոխություն եմ անում, պետք է լինի թռիչքային զարգացում, յուրաքանչյուրդ պետք է ձեր վրա զգաք: Հիմա հարց եմ տալիս. Փաշինյանն ասում էր՝ ՀՀ ճանապարհներից պետք է իսպառ վերացվեն տեսախցիկները, արագաչափերը, այսօր գալիս է՝ արագաչափերը պետք են: Կա՞ հակասություն, թե՞ չէ: Փաշինյան պատգամավորն ասում էր՝ արագաչափերը պետք է հանենք, Փաշինյան վարչապետն ասում է՝ պետք է: Կարմիր գծերի մասով ասում էր՝ գնում են մարդկանց գրպանները: Բա էդ մարդիկ էլ իշխանության չեն, կա՛մ փայ ես մտնում էդ մարդկանց հետ, կամ էլ քո գրպանն է մտնում՝ քո տրամաբանությամբ: Բա ինչի՞ կարմիր գծերը չես հանում: Ասում էր՝ Բաղրամյան 26-ից այլեւս որեւէ մեկը չպիտի զանգի դատավորներին, միտինգին ասում է՝ ուզում եմ տեսնեմ էն դատավորին, որն իմ ասածը չի անի, կա՞ ըտենց դատավոր, որն իմ ասածը չի անի: Սա ակնհայտ խախտում է այն, ինչն ասում էր ինքը: Քառօրյա պատերազմի օրերին հայտարարել է, որ այս պատերազմը Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնելու համար էր եւ համաձայնեցված էր ՌԴ-ի հետ: Ռուսաստան, որ գնում է, բացի Պուտինին 20 անգամ спасибо ասելուց ուրիշ բան դեռ չի ասել: Ասում էր՝ ԵԱՏՄ-ն ՀՀ-ի ինքնիշխանությանը վնասում է, այսօր ինքը դարձել է ԵԱՏՄ-ի մոլի ջատագովը»:

Շարմազանովը հիշեցրեց՝ «Փաշինյանը, էն ժամանակ, երբ սափրված էր, օպերայում կանգնած՝ ասում էր, որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակայինին: Դառավ վարչապետ, դառավ պարտադիր կուտակայինի մոլի երկրպագուն: Փաստերով եմ խոսում, ոչ մի բան իրա նման օդից կախված լուրերով չեմ ասում: Պատգամավոր եղած սափրված Փաշինյանը եւ թրաշով Փաշինյանը երկու տարբեր բաներ են ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930