Սլովենիայում շարունակվում է շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի միակ ներկայացուցիչը գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն է: Նա հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում:
Խաղացված չորս տուրում Մովսիսյանը կորցրել է ընդամենը կես միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում:
Հայ շախմատիստը զիջում է միայն Վրաստանը ներկայացնող Գեորգի Բագատուրովին, որի հետ էլ այսօր խաղալու է սպիտակ խաղաքարերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ