«9,7% տնտեսական աճով երկիրը տվել ենք Նիկոլ Փաշինյանին, այսօր բյուջեում բերել են 4,9: Ալավերդիում 630 մարդ կրճատման տակ է: Փաշինյանն ինքն է հայտարարում, որ 10 հազար ուսուցիչ ավել է աշխատում, էդ որ ավել է, ի՞նչ պետք է անեն, պետք է գնան տո՞ւն: Ասում է նախարարությունների թիվը պետք է կրճատվի: Շուրջ 150 հազար քաղաքացի իր աշխատանքից զրկվելու է: Ասում է՝ ո՞նց կարող է 80 հազարով աշխատեն, ախպեր ջան, էդքան շուտ փոխվեցի՞ր, բա ժողովրդի թեկնածուն էիր, ժողովրդի հետ էիր: Ժողովուրդը, որ հացի փող չունի, 50 հազարով էլ կարող է աշխատի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա հակադարձեց Փաշինյանին. «Հիմա 80 հազար դրամո՞վ է լավ աշխատել, թե՞ 0 դրամով: 150 հազար աշխատող, որ պետք է կրճատեն, տեղն ասե՞լ է որտեղ պետք է աշխատեն, օդում հո ասելով չի: Ասում է՝ ներդրումներ պետք է լինեն, 100 մլն-ից դարձել է 9 մլն, Կարեն Կարապետյանը ասում էիր վատն է: 9,7 տոկոսանոց աճով երկիր ենք տվել Փաշինյանին, դա ես չեմ ասում, Հրանտ Բագրատյանն է ասել, որին դժվար է մեղադրել ՀՀԿ-ասեր լինելու մեջ: Այսօր դարձրել է 4,9, տեսեք ինչքան տնտեսական անկում կա: Մտեք խանութներ, տեսեք գնաճ կա՞, ապրանքները թանկացե՞լ են, թե՞ չէ: Ասում է՝ բանանը էժանացել է, չհասկացա, էս ժողովուրդը պետք է մենակ բանա՞ն ուտի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ