Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն էլ հասկացավ, որ իր մոտ երկիր կառավարելը վատ է ստացվում, որոշեց զբաղվել իր հարազատ գործով՝ քայլերթներով». Շարմազանով

Նոյեմբեր 22,2018 13:37

Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 24-ին հրավիրած քայլերթին՝ ասաց. «Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի եւ նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում են քայլերը եւ միտինգները, քան տնտեսություն զարգացնելն ու աշխատատեղեր ստեղծելը, ներդրումներ բերելը: Ում մոտ ինչը լավ ստացվում է, նա պետք է դրանով զբաղվի: Հավանաբար վարչապետն էլ հասկացավ, որ իր մոտ երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում, եւ նա որոշեց զբաղվել իր հարազատ գործով՝ քայլերթներ կազմակերպելով: Հուսով եմ, մի օր նա ամբողջությամբ կզբաղվի քայլերթեր կազմակերպելով եւ կառավարության գործը կտա ավելի պրոֆեսիոնալ գործիչներին»:

Հարցին՝ ՀՀԿ-ի մոտ ի՞նչն է լավ ստացվում այդ դեպքում՝ նա պատասխանեց, որ «ժամանակը ցույց կտա»:

Լրագրողները հարցրեցին՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ղեկավար Վարուժան Հոկտանյանը գտնում է, որ Փաշինյանի՝ մարզեր կատարած այցերի մեջ վարչական ռեսուրսի չարաշահում կա, ԿԸՀ կդիմե՞ք՝ Շարմազանովը պատասխանեց, որ ակնհայտ են ԸՕ-ի խախտումները վարչապետի պաշտոնակատարի կողմից եւ վարչական ռեսուրսի օգտագործումը. «Այն, ինչի մեջ նա մեզ մեղադրում էր, հիմա իրականացնում է ինքը՝ մեծ թափով: ԿԸՀ-ն պետք է անի այն, ինչ բխում է Սահմանադրությունից: Իրավաբանները պետք է որոշեն, համենայնդեպս օրենքով սահմանված կարգով պետք է գործողություններ սկսեն»:

Մեր հարցին՝ քիչ առաջ Արարատ Միրզոյանը խորհուրդ տվեց ձեր գործընկերոջը՝ Աշոտյանին իր ճարտասանությունը, հիանալի հռետորաբանությունը հարմարեցնել գրավոր տեքստին՝ հավանաբար նկատի ունենալով , որ շուտով ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու հնարավորությունից զրկվելու է, ինչպե՞ս կարձագանքեք՝ Շարմազանովը պատասխանեց. «Պետք է հիասթափեցնեմ Արարատ Միրզոյանին եւ նրա շեֆին, որ ջանում է, ամեն ինչ անում է, որպեսզի մենք չլինենք այս պառլամենտում: Ասեմ, որ մենք լինելու ենք այս պառլամենտում, որովհետեւ մենք ունենք բազմաթիվ աջակիցներ եւ դրանում կհամոզվեք դեկտեմբերի 9-ի երեկոյան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Հոգնեցինք ձեր լացով, այ համակցորդ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930