Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոռվա կաթի» կաթնամթերքի վրա պատահական մարդկանց հեռախոսահամարներ են

Նոյեմբեր 22,2018 13:33

Մեզ զանգահարել են Տավուշի մարզից կաթնամթերք սպառողները, որոնք ասացին, որ օգտվում են «Լոռվա կաթ» ՍՊԸ արտադրած «Կալինինոյի թթվասերից», որը վերջին շրջանում որակի անկում է ունեցել: Սպառողներն ասացին, որ իրենց դժգոհությունը ցանկացել են հայտնել կաթնամթերք արտադրողին, զանգահարել են թթվասերի տարայի վրա գրված 3 հեռախոսահամարներով, սակայն միացել են տարբեր անձանց, ովքեր կապ չունեն այդ գործարանի հետ:

Մենք էլ զանգահարեցինք այդ հեռախոսահամարներով, որոնցից մեկի տերը Մեղրիից կին էր, որը «Լոռվա կաթ» ՍՊԸ-ի հետ ընդհանրապես կապ չուներ: Մյուս համարներն էլ այդ գործարանի հետ կապ չունեին: Մեր հեռախոսազանգին պատասխանեց Գյումրիից մի կին, որն ասաց, թե կաթնամթերք սպառողների այդ հեռախոսահամարներով զանգերը շուրջ 2 տարի իրեն անհանգստացնում են , ինքն այդ կապակցությամբ ոստիկանություն է դիմել:

Համացանցում գտանք « Լոռվա կաթ» ՍՊԸ հեռախոսահամարը, զանգահարեցինք: Տղամարդը, որը ներկայացավ որպես այդ ընկերության տնօրեն, ասաց, որ խնդրին անտեղյակ է: Նրա խոսքերով՝ իրենց արտադրանքը մեծ քանակությամբ, խմբաքանակներով առաքվում է Հայաստանի տարբեր շրջաններ, արտադրանքի որակը չի ընկել:

Նա իրենց կաթնամթերքի վրա պատահական մարդկանց հեռախոսահամարների առկայության վերաբերյալ ասաց, որ առաջիկայում արտադրանքի տարաների նոր խմբաքանակ կպատվիրեն, այդ հեռախոսահամարները նոր տարաների վրա չեն լինի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930