«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել՝ որքանով է Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը խախտում թույլ տվել։ «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է գրանցման համար սահմանված ժամկետի յոթերորդ օրը եւ ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ։ Սա նշանակում է, որ Ազգային ժողովի ընտրությունների համար նախընտրական քարոզչությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին եւ ավարտվում դեկտեմբերի 7-ին։ Հետևաբար` բոլոր կանոնակարգումները, որոնք վերաբերում են նախընտրական քարոզչությանը, դրանք միայն կիրառելի են նշված ժամանակահատվածի շրջանակում»,- նշեց նա։
Հարցին՝ ՀՀԿ-ն ասում է, որ ԿԸՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի, Մուկուչյանն ակնարկեց, թե, ըստ էության, իրենք պատասխանատու են միայն նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ի համար։ «ԿԸՀ-ն վերահսկողություն է իրականացնում նախընտրական քարոզչության իրականացման պահպանման առումով։ Այդ ժամանակահատվածը նշեցի արդեն։ Կանոնակարգումները կիրառելի են միայն այդ ժամանակահատվածի համար»,- նշեց նա։
Ստացվում է՝ ինչպես շատ այլ պարագաներում, ազգային օրենսգիրքը այլ բան է ասում, միջազգային չափանիշները՝ այլ։ Ընդ որում, խոսքը ՀՀԿ-ականների ընդունած ընտրական օրենսգրքի մասին է։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում