Վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, որն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 55-րդ համարն է, աջից ու ձախից մեղադրանքներ է ստանում «առաջ ընկնելու», քարոզարշավը ժամանակից շուտ սկսելու համար։ Լուրեր կան, թե նա հանդիպում է գյուղապետերի, հեղինակավոր մարդկանց, դպրոցների տնօրենների հետ, մի խոսքով՝ վարչական ռեսուրսն է գործի դրել ու իր պաշտոնը ծառայեցնում է սեփական եւ ՔՊ-ի քարոզին։
– Ավագանու անդամ Դաշտոյանը Ձեր նկարներն է դնում իր պատին, ամբողջ օրը Ձեր PR-ն է անում։
– Նա հասարակական աշխատող է, աշխատավարձ չի ստանում։ Ինձ համակրում է, բարեկամական կապ ունենք, օգնում է, ի՞նչ կա դրա մեջ։ Հիմա եթե ես վարչապետի ելույթները պատիս դնեմ, ասելու են՝ վարչական ռեսո՞ւրս է օգտագործում։
– Հասկանում եմ՝ Ձեզ պետք է, որ մարդիկ Ձեզ ճանաչեն։
– Ես շատ եմ եկել այստեղ, ուղղակի չեմ լուսաբանել։ Ես Ճամբարակից եմ, իմ հարազատ մարզն է։ 100 անգամ այցելել եմ ծերանոց, մարդկանց տարել եմ Սեւանի ափ՝ երգիչ-երգչուհիներով, մանկատան երեխեքին եմ եկել տեսել։ Գավառում հիվանդ երեխաների տուն-ինտերնատ կա … Բայց այդ մասին ոչինչ երբեք չեմ հրապարակել։
– Հիմա, գիտեք, ՀՀԿ-ականները մեղադրում են Փաշինյանին վարչական ռեսուրսն օգտագործելու մեջ, այնպես որ՝ պատրաստ եղեք, կան այդպիսի կարծիքներ։
– Լավ են անում։ Վարչական ռեսուրսն այն է, որ օպերվարչությունը մտնում էր, քրեական գլխավոր վարչությունը մտնում էր, ու ով որ ուզում էր աջակցել կամ տարածք էր տալիս մեզ, մտնում ավիրում էին, մեզ տարածքներից դուրս էին շպրտում։ Մեր համախոհների օբյեկտները «վեցի» տնտեսականը մտնում փակում էր։ Հարկայինի օպերվարչությունը մեր համախոհների հետեւից ընկած՝ սաղի վրա գրելով ման էր գալիս։ Դա էր վարչական ռեսուրսը։ Մարդկանց հանում էին գործից իրենց ձայն չտալու համար՝ քեռու տղուն, մորքուրի աղջկան։ Բա ի՞նչ կանեն, կասեն։ Հիմա լսե՞լ եք, որ մի հատ ոստիկան, մի հատ հարկայինի աշխատող, մարզպետարանի աշխատող, դատավոր, դատախազ, քննիչ, օպեր մեկին մի բան ասի։ Հակառակը, ժողով ենք անում, ասում ենք՝ հանկարծ մեկին մի բան չասեք, անգամ ՖԲ-ով չգրեք։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից