Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի ու ԱՄՆ-ի այս նախաձեռնությունն անշուշտ ողջունելի է, բայց միաժամանակ՝ անիմաստ. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 22,2018 11:40

ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ԵՄ-ն իր հերթին, ԱՄՆ կառավարությունն իր հերթին ֆինանսական օժանդակություն են ցուցաբերելու:

ԵՄ-ի ու ԱՄՆ-ի այս նախաձեռնությունն անշուշտ ողջունելի է, բայց միաժամանակ՝ անիմաստ։ Ինչպես հիշում եք, 2017թ. ԱԺ ընտրությունների նախաշեմին՝ երկարատեւ պայքարից հետո, ընդունվեց Ընտրական օրենսգիրքը, որտեղ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության պահանջով ներառվեցին ընտրակեղծիքների հնարավորություններն էապես սահմանափակող դրույթներ։ Այն ժամանակ ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու մի քանի այլ երկրներ անհրաժեշտ գումար տրամադրեցին տեսախցիկներ, ընտրողներին մատնահետքով գրանցելու սարքավորումներ ձեռք բերելու եւ քվեարկության օրը ընտրատեղամասերից օնլայն հեռարձակում ապահովելու նպատակով։ Սա պետք էր, քանի որ ակնհայտ էր՝ ՀՀԿ-ն պատրաստ է ամեն գնով կեղծել ընտրությունների արդյունքները նոր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու եւ սեփական իշխանության վերարտադրության համար։

Մինչդեռ հիմա նման ծախսերն անիմաստ են. ի տարբերություն ՀՀԿ-ի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի ժողովրդի գերակշիռ մասի աջակցությունը, եւ առանց որեւէ ընտրախախտման նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը կարող է բացարձակ մեծամասնություն կազմել ԱԺ-ում։ Սա, ի դեպ, ընդունում են նաեւ Փաշինյանի քաղաքական հակառակորդները։ Բացի այդ, նոր իշխանությունն ապացուցել է, որ առանց միջազգային հանրության պահանջի ունի քաղաքական կամք ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու եւ ընտրակեղծիքները կանխելու համար։ Վկան Երեւանի ավագանու վերջին արտահերթ ընտրություններն էին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930