Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց 2019-ի պետական բյուջեի նախագիծը: Այն ընդունվեց 66 կողմ, դեմ 4, ձեռնպահ 2 ձայներով:
Մինչ քվեարկությունը ԱԺ փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու պետբյուջեի նախագծին: «Ես միանում եմ գործընկերներիս ֆլեշմոբին»,- ասաց Աշոտյանն ու հայտարարեց՝ քանի որ կառավարությունն այս բյուջեի համար պատասխանատվություն չի ուզում կրել, տնտեսական զարգացման հեռանկարի որեւէ հույս չկա, ուստի ինքը, արտահայտելով մարդկանց հիասթափությունը նաեւ՝ դեմ է քվեարկելու:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ի դիրքորոշումը չի փոխվել, բայց իրենք չեն բռնանում իրենց գործընկերների կարծիքի վրա, ուստի նրանց ազատ են թողնել քվեարկել այնպես, ինչպես ուզում են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ