Լրահոս
Օրվա լրահոսը

2014-2016-ի ֆինանսական չարաշահումների բացահայտումները հրամցվում են նորօրյա՞. Հովհաննես Սահակյանը պարզաբանում է

Նոյեմբեր 22,2018 11:01

«Նման հրապարակումներով անտեղյակ պաշտոնյաները պարզապես փորձում են թաքցնել նաեւ իրենց անգործությունը՝ մամուլի համար իբր աղմկահարույց բացահայտումներ ապահովելով»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես որակեց սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, որ հանրապետական պաշտոնյան իր նախորդներից Վազգեն Խաչիկյանի ուղին է որդեգրել եւ իր թիմով զբաղվել է պետական միջոցների իբր հափշտակմամբ:

Նկատենք, որ սոցապ նախարարի հրաժարականի դիմում ներկայացրած Մանե Թանդիլյանն էլ արդեն մի քանի օր ֆեյսբուքյան գովազդային տարբերակով շրջանառում է այդ կառույցում հայտնաբերված պետական միջոցների չարաշահումների մասին:

Հովհաննես Սահակյանը հստակեցնում է՝ շրջանառվող 52-53 միլիոն դրամի չարաշահումների բացահայտումները վերաբերում են մինչ իր պաշտոնավարման շրջանին՝ 2014-2016թթ.: Ի դեպ, այդ բացահայտումներն արվել են ֆինանսների նախարարության վերահսկողական ստուգումների արդյունքում:

Ի գիտություն ազգի, բանակի, լավ տնտեսության եւ այլ բաների մասին պարզապես խոսողների՝ Հովհաննես Սահակյանն ասում է, որ Արցախը իր եւ իր թիմի համար նկարվելու եւ PR-ի վայր չի եղել եւ մանրամասնում, որ ինքն իր թիմով Արցախում ներդրել է էլեկտրոնային կենսաթոշակային համակարգը՝ առանց որեւէ մեկ դրամ պարգեւավճարի, որպեսզի հայկական երկրորդ պետությունն էլ հնարավորություն ունենա քայլել 21-րդ դարին հարիր կեցվածքով: Նաեւ հավելում է, որ ինքն ու իր թիմն են Արցախի համապատասխան ծառայությանը 4 միավոր համակարգչային տեխնիկա նվիրաբերել՝ «առանց նկարվելու եւ որեւէ տեղ դրա մասին խոսելու. բայց ստիպում են»: Հովհաննես Սահակյանն ասում է նաեւ, որ Արցախի համար իր թիմի կատարած աշխատանքի ընդամենը մի փոքր հատվածն են սրանք:

Իրեն եւ իր թիմին արատավորող «դիլետանտիստական հրապարակումների» հետեւում կանգնածներին Հովհաննես Սահակյանը հորդորում է նույն հրապարակայնությամբ ներողություն հայցել, այլապես ինքը կգա համոզման, որ «այս ամենը տանում է քաղաքական դաշտ, որտեղ իրենք մերկ են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930