Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որ բոլոր «-իզմ»-երը վերջանում են, մնում է միայն մեկ «-իզմ»` պոպուլիզմ. Դավիթ Շահնազարյան. 168.am

Նոյեմբեր 22,2018 00:10

168.am. «Ինձ բացարձակապես չի խանգարում այն, որ հայտնվել եմ մի ցուցակում, ուր կարող են գաղափարապես տարբեր հայացքներ ունեցող մարդիկ լինել մի շատ պարզ պատճառով: Նախ` այդ հարցը բարձրացնում են իշխանություններն ու նրանց ածանցյալները իշխանապաշտ մամուլի օգնությամբ, բայց հետաքրքիրն այն է, որ այդ մասին ասում է մի քաղաքական ուժ, որի ղեկավարն ասել է, որ «-իզմերի» ժամանակներն անցել են, մի ուժի կողմից, որն ընդհանրապես գաղափարախոսություն չունի, ու երբ որ բոլոր «-իզմ»-երը վերջանում են, մնում է միայն մեկ «-իզմ»` պոպուլիզմ` ամբոխահաճություն. Սա է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսությունը»,- «Արարատ» Հ/Ը եթերում, Ագնեսա Խամոյանի հեղինակային «Հարցազրույց» ծրագրի ընթացքում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը` պատասխանելով այն հարցին, թե չի՞ խանգարում նրան արդյոք այն, որ ՀՀԿ ցուցակում գաղափարապես տրամագծորեն հակառակ հայացքներ կրողներ կան:

Շարունակելով մեկնաբանել իր հասցեին հնչող այդ մեղադրանքը` Դ. Շահնազարյանը հավելեց նաև, որ մեր երկրի առջև մշտապես ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին մեր իշխանությունների ջանքերով ավելացել են նորերը` շատ ավելի լուրջերը, և ներկայիս կոլապսի ենթարկված քաղաքական դաշտը իրեն խրամատ է հիշեցնում, որի մի կողմում Հայաստանի հանրապետական կուսակցությունն է (ՀՀԿ), իսկ մյուսում` հեղափոխական ուժերը: Իսկ ինքը կանգնած է այն ուժի կողքին, որն իր պես տեսնում է բոլոր այդ մարտահրավերները: Բացի դրանից, ըստ բանախոսի, ինքն այնքան միամիտ չէ, որ հավատա, թե այս իշխանությունը բացառապես ներհայաստանյան գործընթաց էր, և դա հասարակությունը շատ շուտով կհասկանա:

«Այս իշխանություններն առաջին օրվանից փորձում են թուլացնել Արցախի Հանրապետությունը, նրա ղեկավարությանը` փորձելով այսպես կոչված հեղափոխությունը արտահանել Արցախ, որը միամտություն չէր, այլ ծրագիր, ինչը մասամբ չստացվեց»,- նշեց անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Շահնազարյանը:

Վերջինս նշեց նաև, որ ինքը բաց, հրապարակային ձևով վերջին տարիներին դրական է գնահատել ՀՀԿ-ի վարած արտաքին քաղաքականությունը, միշտ նրանց օգնել ու աջակցել է իր խորհուրդներով, երբ դեռ այս իշխանափոխության հոտն էլ չէր գալիս, այնպես որ իր` ՀՀԿ-ի ցուցակում հայտնվելը բավականին օրինաչափ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930