Լրահոս
Օրվա լրահոսը

Սպաներ, որոնք ձմեռվա շեմին հայտնվեցին կադրերի ռեզերվում

Նոյեմբեր 22,2018 14:30

Բաց նամակ վարչապետին

Մեծարգո պարոն վարչապետ, ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ բաց նամակով, քանի որ կասկածում եմ, որ առաջին նամակս հասել է Ձեզ։

Այն, որ հզոր Ազգ և հզոր Բանակ ենք, և այն, որ Դուք դա ըստ արժանվույն գնահատում եք՝ դա միայն գովասանքի է արժանի։ Սակայն բանակի ստորաբաժանումները՝ դա քարտեզում պատկերված նշաններ չեն, դա մարդիկ են՝ իրենց կենսագրություններով և վաստակներով, և գնահատել է պետք յուրաքանչյուրին՝ անհատապես: Խոսքս այն բազմաթիվ սպաներին է վերաբերում, ովքեր ձմեռվա շեմին հայտնվեցին կադրերի ռեզերվում, ովքեր ունեն բարձր ռազմական կրթություն և իրենց կյանքի լավագույն տարիներն ու հմտությունները ներդրել են Հայրենիք և Հայկական բանակ, և այլևս այլ մասնագիտություն կամ աշխատանք ձեռք բերելու ժամանակ և հնարավորություն չունեն, և որոնց մեծամասնությունը ընտանիքի միակ կերակրողն է, և ծայրահեղ դեպքում չեն կարող նույնիսկ թոշակով ընտանիք պահել, առավել ևս՝ սպային վայել արժանապատիվ կեցվածք ունենալ։

Բանակը ժողովրդի ձեռքն է, և այդ ձեռքը պետք է ամուր լինի։ Համաձայն եմ, եթե անգամ ճիշտ և անհրաժեշտ են ռեֆորմները, ապա գոնե ոչ ռեկորդային ժամկետներում, այն կարելի էր քայլերով անել՝ նախօրոք համապատասխան տեղերը գտնել, բայց ոչ թե դուրս գցել և չհետաքրքրվել անգամ նրանց ճակատագրով։ Նրանց մեջ կան փորձառու մասնագետներ, որոնք դեռ անելիք ունեն բանակի զարգացման և հզորացման գործում։

Այո, սա նոր Հայաստանն է, որտեղ բոլորս լցված ենք հույսերով, և հույս ունենք, որ բանակի կադրային քաղաքականությունը կվերանայվի, որպեսզի նոր Հայաստանում հայ սպան չապրի և չպահի իր երեխային միայն հույսով, որպեսզի չխոսենք հայ ընտանիքին գոնե հանապազօրյա հացով ապահովելու մասին, սակայն ստացվի հակառակը, և չխոսենք ու կոչեր չանենք աշխատանքի խրախուսման մասին, սակայն զրկենք աշխատանքից։
Հարգանքներով՝ Ձեր կողքին կանգնած, Հայկական բանակի ՍՊԱ։

ԱՐՄԵՆԱԿ ԲԱԴԱԼՅԱՆ

«Առավոտ» , 

21.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930