Համացանցում տարածվել է տեսանյութ, որում, ենթադրաբար ձայնագրված է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա հայազգի երիտասարդին հարվածած օդանավի անձնակազմի և օդանավակայանի ցամաքային ծառայությունների երկխոսությունը:
Ձայնագրության մեջ լսվող ձայնը դիսպետչերներին հայտնում է, որ շասսին բարեհաջող կերպով ստուգվել է, և օդանավը նկատելի վնասվածքներ չունի:
«Մեզ մոտ ամեն ինչ կարգին է… Կարծում եմ՝ «նապաստակը» (նկատի ունի առանց տոմսի ուղևորը-խմբ.) չի կարողացել որևէ վնաս հասցնել:… Շարունակում ենք թռիչքը»,- զեկուցել է անձնակազմի անդամը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ