Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը շուտով կվերսկսի լիարժեք մարզումները

Նոյեմբեր 21,2018 21:12

Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որ հոկտեմբեր ամսին Ֆրանսիայում աշխարհի գավաթի խաղարկման փուլում վնասվածք էր ստացել, որի պատճառով ոչ միայն կիսատ էր թողել մասնակցությունը, այլեւ չէր կարողացել այնտեղից մեկնել Կանադա, Երեւան վերադառնալով բուժ ստուգում է անցել:

Էդգարի մարզիչ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Բժիշկները դիագնոզեցին ձախ ոտքի մկանային ճողվածք եւ մկանակեղեւի ու մկանաթելերի վնասում: Շնորհակալություն եմ հայտնում սպորտային բժշկության կենտրոնի, Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավարությանը եւ բժիշկներին, մեր մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարբաթյանին եւ ֆեդերացիային, որ միասնական ջանքերով լավագույնս կազմակերպեցին Էդգարի բուժումը: Էդգարը խորացված ֆիզիոթերապևտիկ բուժման կուրս է անցել, որից հետո բժիշկները թույլատրել են հեծանվային դազգահի վրա կես ժամից ոչ ավելի տեւողությամբ վարժություններ կատարել: Մոտ օրերս կսկսեն նաեւ պլազմային ներարկումները, որպեսզի մկանները լիարժեք ապաքինվեն եւ դրանց աշխատանքն աստիճանաբար վերականգնվի: Այս փուլն էլ հաջող անցնելու դեպքում, կարծում եմ, արդեն դեկտեմբերի կեսերին կանցնենք լիարժեք մարզումների, բայց առայժմ ոչ շատ մեծ ծանրաբեռնվածություններով: Իհարկե, միայն բժիշկների հետ խորհրդակցելուց եւ նրանց համաձայնությունն ստանալուց հետո, քանի որ առաջնայինը մարզիկի առողջությունն է»:

Մարզիչը նաեւ ասաց, որ եկող մրցաշրջանում բավականին լուրջ ծրագրեր ունեն կազմած. հունվարին աշխարհի գավաթի վերջին  փուլ, որին կմասնակցեն, եթե  առողջությունը չխանգարի եւ Էդգարը բավականաչափ մարզավիճակ ձեռք բերած լինի, Եվրոպական խաղեր, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների. մեծահասակների առաջնություն եւ այլն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930