Այսօր Բաքվում հանդիպում է տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի և Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայի հանդիպումը, որի արդյունքում կողմերն արձանագրություն են ստորագրել, հաղորդում է Trend-ը:
Հանդիպմանը քննարկվել են եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման, տարածաշրջանային կայունության, այդ թվում՝ տարածաշրջանում իրականացվող ծրագրերի անվտանգության ապահովման և մի շարք այլ հարցեր:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության ոլորտի պաշտոնատար անձանց՝ արդեն երրորդ անգամ անցկացվող եռակողմ հանդիպումը ռազմավարական առումով համագործակցության վառ օրինակ է:
«Հանդիպման հիմնական նպատակն է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման մեջ ներդրում ունենալը, երեք հարևան պետությունների կողմից իրականացվող ռազմավարական տնտեսական ծրագրերի անվտանգության ապահովումը, երեք պետությունների զինված ուժերի միջև համագործակցության խորացումը: Վստահ եմ, որ այս նիստը կանցկացվի բարձր մակարդակով»,- նշել է Հասանովը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերն էլ ասել էր, որ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հաջողությամբ ընդլայնում են ռազմական կապերը:
Նրա խոսքով՝ երեք երկրների ռազմական կապերը հասել են ռազմավարական մակարդակի: «Երկկողմ և եռակողմ հանդիպումներ անցկացնելով՝ մենք կքննարկենք իրավիճակը տարածաշրջանում: Ռազմական կապերը հաջողությամբ զարգանում են: Հավատում եմ, որ այսօր անցկացվող հանդիպմանը կգրանցվեն շատ կարևոր արդյունքներ»,- ասել էր Գյուլերը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Մոլորակի վրա դժվար թե լինի այնպիսի մի պետություն, որը վարկաբեկված լինի ինչպիսին մերն է վարկաբեկվել եւ անփառունակ դարձել բոլորի կողմից: Քանզի բոլորը ջանում են կամ քայլել մեր վրայով ու շրջանցել մեզ, կամ էլ ուզում են մեզ տրորելով, հավասարեցնել հողին: Քիչ է մնում, որ նույնիսկ մեր հիշատակը վերացնեն Կովկասից, երկրի վրայից սրբեն, մաքրեն եւ քամուն տան ՀԱՅ ժողովրդի անունը: Այնպիսի մի կարծիք եւ տպավորություն է ստեղծվել, որ կարծես թե ՀԱՅ ժողովուրդը երբեք գոյություն չի ունեցել:
Վրաց ազգը կաշվից դուրս գալով ջանում են ամենուր բանավոր եւ գրավոր ապացուցել, որ մենք’ հայերս եղել եւ մնում ենք անպետք եւ անարժան: Ահա թե ինչպիսի պիտակ փակցնելով, ամբողջ աշխարհին, նման բնութագրությամբ են ներկայացրել մեզ’ հայերիս:
Աստված նրանց հետ, ովքեր մեզ անվանում են անտաղանդ ու անփառունակ: Սակայն վրացին պնդում է որ Կովկասյան լեռնաշխարհից սկսած մինչեւ Տիգրիս եւ Եփրատ գետերի ակունքը, գրեթե մինչեւ Սեւ եւ Կասպից ծովերը եղել է այսպես կոչված Վրաստան եւ ոչ թե Հայաստան այսիքն հայն որպես ժողովուրդ արժանի չե հիշատակման,քանզի նրանք գտնվում են ոչնչացման ու անհետացման խաչմերուկում: Իսկ դա նշանակում է , որ հայերն այնքան անընդունակ են, որ նրանք չեն կարողանում կողմնորոշվել կյանքի քառուղու վրա:
Մեզ’ հայերիս երկրի երեսից մաքրելու եւ ոչնչացնելու նպատակով, վրացիները կեղծում են մեր պատմական անցյալը եւ տարեգրությունը, պատմական հուշարձաններն ու մշակույթի կոթողները եւ դրանք վերագրում են իրենց: Սակայն, սուտն ու կեղծիքը շատ երկար չի տեւում, վրա է հասնում ռեալ իրողությունը’ համագործել Թուրքիայի եւ Ազերի հետ եւ միասին վերացնել Հայաստանն:Այն բանի համար, որ ամբողջ աշխարհին ապացուցեն, որ Կովկասում միայն մի ազգ գոյություն ունի, դա վրաց ազգն է , որը գոյատեւում է շատ վաղուց եւ ապագան պատկանում է վրացիներին:
Եվ վերջապես, այս բոլորը ում արարքն է:
Ժամանակն է նրանց նայել որպես ոխերիմ թշնամիների: Արդեն ժամանակն է իմանալ, թե այդ որտեղից եւ ովքեր են մեր գլխավերեւում կռկռացող այդ սեւ ագռավները: Ժամանակն է իմանալ, թե այդ որտեղից են թափվում մեր գլխի վրա քարե կարկուտները, որով ջանում են կործանել եւ ոչնչացնել մեզ: Ժամանակն է դիմակազերձ անել սուրբ թիկնոցով ծածկված «վրաց»կեղծ ազգասերներին, երկերեսանի հայրենասերներին ու կեղծարարներին:
Միակ ճանապարհն մեր հողեի ազատագրումն է ինչպես ազատագրեցինք Արցախն Ազերից, այնպես էլ ազատագրենք Ախլքալաքն ու մնացած Հայկական տարածքները որ գտնվում է վրացու ձեռքի տակ:
Աղասի