Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարոզչությունը հո պոզով-պոչո՞վ չի լինում». Ռուստամյանը՝ Փաշինյանի մարզային ելույթի մասին

Նոյեմբեր 21,2018 17:35

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է, որ օրերս Գեղարքունիք այցելած ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի ելույթներում որոշ արտահայտություններ նախընտրական քարոզ են նշանակում. մասնավորապես նրանք, որոնք մատնանշում են՝ «պետք է մեզ ձայն տաք, որպեսզի սկսվածն ավարտին հասցվի»: «Նշանակում է, որ քաղաքացիները պետք է ձայն տան Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակին: Քարոզչությունը հենց դա է, հո պոզով պոչով չի՞ լինում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է արձագանքել Փաշինյանի մարզային այցին. «Նման պաթոսն արդեն իսկ անհավասարություն է ստեղծելու ընտրություններում: Ընտրազանգվածն ամբողջությամբ կողմնորոշվել է, դրա համար ասում էինք, որ նորմալ միջավայր ձեւավորելու համար ժամանակ պետք է տրվեր, ընտրական օրենսգիրքն էլ՝ փոխվեր, որ մրցակցությունը բնական լիներ»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լենա Նազարյանն այսօր մեկնաբանել էր խնդիրը:

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի իննին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930