Հայտնի մարդիկ շարունակում են միանալ #SaveAmulsar արշավին։ Հանրահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նույնպես տեսաուղերձ է հղել ի պաշտպանություն Ամուլսարի։ Իր խոսքում նա մասնավորապես նշել է․
«Սիրելի հայրենակիցներ, այսօր ես մեծ սիրով և մտահոգությամբ միանում եմ իմ գործընկերներին, արվեստագետներին, բոլոր այն բարձր գիտակցություն ունեցող մարդկանց, որոնց համար շատ մտահոգիչ է այսօր Ամուլսարի ճակատագիրը:
Ես կարծում եմ, որ մենք բավականին բան կորցրել ենք, բայց միևնույն ժամանակ դեռ կարող ենք շատ բան փրկել: Եվ ինձ թվում է, որ այսօր պետք է ունենանք այդ բարձր գիտակցությունը՝ միանալու այն մարդկանց, այն պայքարող երիտասարդներին, որոնք իրենց հանգիստը, իրենց բարեկեցիկ կյանքը նվիրաբերել են Ամուլսարի շահագործմանը դեմ լինելուն․․․
․․․Ես վստահ եմ, որ Ամուլսարը պիտի մնա Ամուլսար, և մեր այսօրեական խնդիրները լուծելու պատճառով չպետք է զոհաբերենք մեր վաղվա օրը, մեր ապագան, մեր երեխաների ապագան, մեր երկրի ապագան: Խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ՝ եկե՛ք փրկենք Ամուլսարը, եկե՛ք փրկենք մեր հրաշք երկիրը՝ Հայաստանը, որը, վստահ եմ, բոլորս սիրում ենք հավասարապես»:
https://www.facebook.com/armecofront/videos/266810034193770/
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն