Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինադադարի պայմանագիրը եղել եւ մնում է հիմքը զինադադարի պահպանման». Զոհրաբ Մնացականյան

Նոյեմբեր 21,2018 22:00

ԱՊՀ գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու, ինչպես նաեւ երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։ Կողմերի երրորդ կարեւոր պայմանավորվածությունը, ըստ պաշտոնական հայտարարությունների, նրանց միջեւ օպերատիվ կապի հաստատումն է եղել։

Ինչու՞ է պաշտոնական Երեւանն այդչափ կարեւորում Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունը, երբ գոյություն ունի 1994թ. զինադադարի համաձայնագիրը՝ այն էլ ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությամբ, «Առավոտը» հարցրեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին:

«Զինադադարի պայմանագիրը եղել եւ մնում է հիմքը զինադադարի պահպանման, մենք ապավինում ենք եւ շարունակելու ենք հղում կատարել այդ փաստաթղթին. կրկնեմ, դա զինադադարի պահպանման հիմքն է եղել եւ մնում է, որեւէ քննարկում այդ առումով չունենք: Մենք 1994թ.-ից ի վեր ունենք պատմություն, այսինքն, եթե Ձեր հարցը վերաբերում է՝ ինչու է սա պետք, եթե կա՝ 1994թ. փաստաթուղթը, ճիշտ եք ասում՝ 1994թ. փաստաթուղթը կա: Բայց կա նաեւ իրականություն. 2014թ. ի վեր սկսվեց խիստ ընդգծված լարվածության աճ, իսկ 2016թ. ապրիլին՝ քառօրյա ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: 2018թ. ընթացքում ունեցանք զարգացումներ, որոնք կարող էին հանգեցնել նոր էսկալացիայի, Նախիջեւանի ուղղությամբ իրավիճակը չափազանց մտահոգիչ էր: Մենք չէինք կարող թույլ տալ, որ որեւէ զարգացում լիներ, որը կարող էր նպաստել նոր էսկալացիայի, եւ այդ ուղղությամբ աշխատելը՝ մշտական մարտահրավեր է, դրա համար ենք մենք ընդգծում՝ ռիսկերի նվազեցման գործառույթը՝ որպես կարեւորագույն բաղադրիչ», նշեց մեր զրուցակիցը:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ բացառիկ հարցազրույցը՝ կարդացեք նոյեմբերի 22-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930