Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ ցույց տալու համար չեմ արագաչափերը փակել ու քնել Ազատության հրապարակում. Անուշ Լալայան

Նոյեմբեր 21,2018 16:47

«ՄԵՆՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Անուշ Լալայանի խոսքով՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ գրեթե բոլոր ուժերը փորձում են ցույց տալ, որ աջակցել են հեղափոխությանը. «Հիմա բոլորն ուզում են ցույց տալ, որ մասնակցել են հեղափոխությանը, բայց իմ կարծիքով ես այն մարդը չեմ, ով պետք է ասի՝ ինչեր է արել հեղափոխության ժամանակ: Ես առաջինն եմ փակել արագաչափը, նախքան  Նիկոլ Փաշինյանի քաղաք գալը, ես փակել եմ ճանապարհն ու կոչ արել ժողովրդին գալ Ազատության հրապարակ, ես իմ ընկերների հետ քնել եմ Ազատության հրապարակում, բայց դա մեզ ցույց տալու ինքնանպատակ չի եղել»:

Հարցին՝ ինչու՞ է փակել արագաչափը, Լալայանը պատասխանեց. «Սաշիկը մենաշնորհ էր սարքել արագաչափերի բիզնեսը և տուգանքները չէին հասնում պետբյուջե: Ես հիմա էլ դեմ եմ արագաչափերին ու կարմիր գծերին, բայց այսօր այդ տուգանքները հասնում են պետբյուջե»:

Մարիամ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930