Քիչ առաջ Վանաձորի համայնքի ավագանու անդամ Վահե Կռոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ երեւում է, որ կովերն արածում են մարզպետարանի բակում: Հայքի հրապարակի կանաչ տարածքը մի որոշ ժամանակով կովերի համար վերածվել է արոտավայրի:
Նշենք, որ սա Վանաձորում առաջին դեպքը չէ, երբ խոշոր եղջերավորները շրջում են քաղաքի կենտրոնական փողոցներով, կեղտոտում ու փչացնում քաղաքի կանաչ տարածքները:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Վահե Կռոյանի