Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ մոտ ամեն ինչ կապված է մեկ մարդու քաղաքական կամքից, բայց երկիրը կառուցում են քաղաքական համակարգով». Թևան Պողոսյան

Նոյեմբեր 21,2018 16:39

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը վստահ է՝ դեկտեմբերի 9-ին կունենանք խաղաղ, հանգիստ, ազատ, առանց միջադեպերի ընտրության օր, և արդյունքները որևէ մեկի կասկածը չեն հարուցի:

«Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Թևան Պողոսյանը նշեց. «Քարոզարշավը սկսել է ոչ երեկ, ոչ էլ երեկ չէ առաջին օրը, ոչ էլ նույնիսկ մեկ շաբաթ առաջ, երբ ցուցակները հրապարակվեցին և սոցիալական կայքերում նկարներով ինչ-որ չափով մարդիկ փորձ էին անում իրենց քաղաքական ուժին առաջ տանել»:

Թևան Պողոսյանը հույս ունի, որ դեկտեմբերի 9-ին ունենալու ենք ընտրություն, այլ ոչ թե վստահության քվե հանձնելու հերթական հնարավորություն: Ըստ նրա՝ ամենահետաքրքիրը կսկսվի դրանից հետո, երբ կսկսվի ձևավորվել ԱԺ ղեկավարությունը:

Թևան Պողոսյանի կարծիքով՝ այսօր սև սպիտակի հարցը դարձել է մի քանի կուսակցությունների նախընտրական PR մոտեցումը:

Ըստ Թևան Պողոսյանի՝ մեզ մոտ ամեն ինչ կապված է մեկ մարդու քաղաքական կամքից: Թևան Պողոսյանն ասաց.  «Աստված տա՝ այդ մարդը հարյուր տարի ապրի ու այդ կամքը համակարգի վերածվի, քանի որ երկիրը կառուցում են քաղաքական համակարգով»:

Հարցին՝ ինչպիսի՞ն է քաղաքական ներկապնակը, ավելի լիբերա՞լ, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Ուրախ եմ, որ կուսակցությունը, որն ասում է մենք պահպանողական ենք, խոսում է եվրոպական մոդելի մասին, փաստորեն ընդունել է, որ ՀՀ-ն եվրոպական երկիր է»:

Հստակեցմանը՝ դա ՀՀԿ-ի՞ն է վերաբերում, Թևան Պողոսյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն է միա՞յն, այլ պահպանողականներ չկա՞ն, ես ծայրահեղ պահպանողականներ էլ գիտեմ: Ստացվում է բոլորս եվրոպական երկրի մասին երազում ենք, այդ դեպքում գնացեք, զարգացեք դեպի այդ ուղղությունը: Երբ ՀՅԴ-ն, Քաղաքացու որոշումը խոսում են սոցիալիզմի մասին, տեսնենք՝ ինչ է լինելու: Կամ երբ այլ ուժեր ասում են՝ աջ ենք, ձախ ենք, դա էլ կտեսնենք: Երբ ասում ենք եվրոպական արժեքներ, պետք է հասկանանք, թե ինչ են ընկալում դա ասելով»:

Թևան Պողոսյանի կարծիքով՝ պետք է նայել ապագային, խնդիրների լուծումը բխի դրանից. «Ես մտածում եմ՝ ապագայում պետք է ունենանք ազնիվ ոստիկանություն, ազնիվ դատական համակարգ,  անկախ դատական համակարգ, եթե այս համակարգը ձևավորեմ, նախկինում գողացածները մի օր բռնվելու են: Եթե այս մասին խոսեմ, այս համակարգը ուշ թե շուտ բերելու է այդ դաշտին, նաև փոփոխության: Պետք է այս մասին խոսել, թե ինչ եմ անելու, որ այդ արատավոր դեպքերը չկրկնվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930