Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ոք ՀՀԿ-ականներին չի խանգարում գնալ որեւէ մարզ եւ հավաք անել». Լենա Նազարյանի պատասխանը ՀՀԿ-ին

Նոյեմբեր 21,2018 16:14

«Պաշտոնավարման ընթացքում վարչապետի պաշտոնակատարը պարբերաբար հանդիպել է ՀՀ քաղաքացիների հետ եւ դրանում ոչ մի արտառոց բան չկա: Այն, ինչ կարող էր անել նա հավաքի ժամանակ, դա քաղաքացիների հետ շփվելն է եւ նրանց հարցերին պատասխանելը: Դա կարող են անել նաեւ ՀՀԿ-ի թեկնածուները»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀԿ-ի մեղադրանքներին, թե վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանն օրերս Գեղարքունիք այցի ժամանակ Ընտրական օրենսգիրք է խախտել եւ չարաշահելով վարչապետի լիազորությունները՝ նախընտրական քարոզչություն իրականացրել, ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լենա Նազարյանը:

«Ոչ ոք ՀՀԿ-ականներին չի խանգարում գնալ որեւէ մարզ եւ հավաքի միջոցով շփվել քաղաքացիների հետ: Այլ բան է, որ կարծում եմ՝ դա նրանց մոտ չի ստացվի»,-համոզմունք հայտնեց Լենա Նազարյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի մեղադրանքներին, որ Փաշինյանը Գեղարքունիքում վարչական ռեսուրս է չարաշահել, Նազարյանը նկատեց. «Վարչական ռեսուրսի չարաշահման մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ մի թեկնածու կարող է անել մի բան, որը չի կարող անել մյուսը: Հիմա ասեք խնդրեմ՝ ո՞ր թեկնածուն չի կարող գնալ մարզ եւ հանդիպել բնակիչների հետ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի իննին կկայանան արտահերթ ԱԺ ընտրություններ:

https://www.facebook.com/aravot.am/videos/905445512988386/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930