Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատարները փակել էին Իրան-Հայաստան մայրուղին

Նոյեմբեր 21,2018 15:38

Բեռնատար մեքենաների հայաստանցի վարորդները նոյեմբերի 21-ի առավոտյան փակել էին Իրան-Հայաստան մայրուղին: Պահանջը հայաստանցի եւ իրանցի բեռնատարների միջեւ հավասար պայմանների ապահովումն էր:

Հայաստանցի վարորդներից մի քանիսը Aravot.am-ին տեղեկացրին, որ Իրանից Հայաստան մտնելիս իրենց սահմանափակ քանակությամբ դիզվառելիք է թույլատրվում բերել, մինչդեռ իրանցի վարորդներին դիզվառելիքը վաճառվում է ավելի էժան ու անսահմանափակ:

Վարորդներից նաեւ տեղեկացանք, որ իրենց հետ հանդիպել է քաղաքապետ Մխիթար Զաքարյանը եւ պահանջները խոստացել փոխանցել Սյունիքի մարզպետարան:

Մասնավորապես վարորդները պահանջել են, որ իրանցի վարորդները եւս Հայաստան մտնեն սահմանափակ դիզվառելիքով, ու մեքենաները լիցքավորեն հայաստանյան լցակայաններում, ինչպես հայաստանցի վարորդների պարագայում է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930