Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասուլիսում ասաց, որ Մարտի 1-ի գործով երկրում իրավապահ մարմինը ապացույցները կեղծել է ամենաբարձր մակարդակով, ինչո՞ւ են ձեր իշխանությունները կեղծել ապացույցները, պատասխանեց. «Հաճելի չէր, որ մեր երկրի վարչապետը դատախազի իրավունքներ իրեն վերապահեր ու ասեր՝ որն է կեղծ, որը կեղծ չի: Դա իրավապահների խնդիրն է, իրենց գործն է: Եթե նման խնդիր լիներ, կեղծողները եթե կեղծել են այդպիսի բան, դա նախաքննությունը եւ հարցաքննության ընթացքում կպարզեն, խնդրում եմ, ձեռնպահ մնացեք նման հարցերից: Հռետորական նման տիպի հայտարարություններ, որ արվում են ամբիոններից, չի կարող նման բան լինել: Եթե եղել են, պետք է խստագույնս պատժվեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ