Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ագրեսիվ էր». ըստ Աշոտյանի՝ նրա սիրողական թիմը մսխել է ՀՀԿ-ի քաղաքական կապիտալը

Նոյեմբեր 21,2018 15:07

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը երեկվա մամուլի ասուլիսի ընթացքում ագրեսիվ էր: «Դա նշանակում է, որ նա նյարդայնացած է, հետեւաբար՝ նեղված: Չգիտեմ՝ ինչո՞ւ: Երեւի երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների բեռն է սկսել գիտակցել: Երեւի նրան զեկուցել են, որ ՀՀ շուրջ անվտանգության եւ արտաքին քաղաքական մարտահրավերներ կան: Երեւի զգում է, որ դեկտեմբերի իննից հետո, եթե նա ստանա ձայների 80%, այլեւս չի կարող դիմադրել միջազգային ճնշումներին Արցախի հարցում, որովհետեւ ԱԺ դահլիճում չի ունենա ընդդիմություն, որը կարող է փրկել իր հեղինակությունը եւ Արցախը»,-լրագրողների հետ զրույցում այսօր նման համոզմունք հայտնեց Արմեն Աշոտյանը, ապա կոչ արեց Փաշինյանին հարցնել, թե ինչու է նյարդայնացած:

Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ պաշտոնավարման յոթ ամսում Նիկոլ Փաշինյանն իր ոչ պրոֆեսիոնալ՝ սիրողական քաղաքական թիմով մսխել է ՀՀԿ-ի թողած քաղաքական կապիտալը, եւ դեռ մսխելու բան ունի:

Աշոտյանը հարցադրում արեց՝ եթե Փաշինյանն ապրիլ-մայիսին բազմամարդ ցույցերի ժամանակ՝ Հանրապետության հրապարակ հարթակից հայտարարեր, որ փակելու է նախարարություններ եւ գիտակրթական հիմնադրամներ, որ «խոպանչիներին» հարկելու է, քանի՞ մարդ կորոշեր գնալ նրա հետեւից:

ՀՀԿ-ական պատգամավորը «բուռն երեւակայության արդյունք» է որակում Նիկոլ Փաշինյանի ասուլիսում երեկ հնչած համոզմունքը, թե ՀՀ նոր իշխանությունը վերջին ամիսներին լիարժեք կատարել է ժողովրդի հանդեպ ստանձնած պարտավորությունները. «Հակակոռուպցիոն պայքարից են խոսում…ցույց տվեք մեկ գործ, որով դատավճիռ կա: Ասեմ ավելին…»: Արմեն Աշոտյանը, սակայն, խոսքն ընդհատեց՝ ասելով, որ այն կշարունակի վաղը չէ մյուս օրը, երբ լրագրողներին հերթական զավեշտի մասին կպատմի, իսկ մինչ այդ՝ ձեռքի տակ եղած փաստերն է ամբողջացնելու:

https://www.facebook.com/aravot.am/videos/191219755118326/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930