Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն». Մելքումյանը քննադատում է կառավարությանը

Նոյեմբեր 21,2018 14:57

«Հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն, այն պետք է արտահայտեր հետհեղափոխական սպասումները, որոնք կան ոչ միայն ժողովրդի կողմից, այլեւ բիզնես միջավայրի, հանրության տարբեր շահառուների կողմից»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա, կառավարությունը պետք է մի այնպիսի «ֆորմուլա» դներ, որով բեկում մտցներ իրերի վիճակի մեջ. «Եթե մենք ասում ենք՝ նոր աշխատատեղեր ստեղծենք, բարձրացնենք թոշակ, աշխատավարձ, անընդհատ մեզ ասում են՝ տեղը ցույց տվեք՝ անենք: Մեզ պետք է, որպեսզի ռեցեպտը, ֆորմուլան, հստակ ձեւակերպենք: Եթե ՀՆԱ-ի կառուցվածքը պետք է արմատական փոխենք հօգուտ բարձր տեխնոլոգիական ճյուղերի, ապա պետք է ցույց տան,, թե այդ ոլորտում աշխատանքի արտադրողականության կտրուկ բարձրացման հիմքերը որոնք են: Մեր բիզնես միջավայրը շահագրգռվա՞ծ է ՏՏ ոլորտի սարքավորումներ ձեռք բերել, որ ՏՏ ոլորտի արտադրողականությունը բարձրանա: Եթե մենք ունենք արդյունաբերական քաղաքականության մասին օրենք, որի հեղինակներից մեկը ես եմ, ապա կամ դա գործարկեք, կամ շրջանառությունից հանեք»: Ըստ այդ օրենքի, պետք է հնգամյա պետական արդյունաբերական ծրագիր ունենան եւ ամեն մարզում քայլ առ քայլ արդյունաբերական գոտի պետք է ունենանք, որտեղ արդյունաբերական արտադրությունը հարկերից ազատված կլինի:

Նա թվարկեց ՀՀ կառավարության առջեւ ծառացած տնտեսական մարտահրավերը, առաջինը ճանապարհներ չունենալն է. «Ամեն անգամ Լարսի հետ կապված խնդիրները բե՞ռ են լինելու մեր հասարակության համար: Երկրորդ մարտահրավերն այն է,, թե ինչո՞ւ չի առաջանում, օրինակ, երկրորդ «Սպայկան»: Շուկան այնքան փոքր է, որ շահութաբեր չի երկրորդ «Սպայկայի» համար»: Երրորդ խնդիրն այն է, որ ներքին սպառման շուկայի վրա տեղաբաշխված ձեռնարկությունները քիչ են մնում, մրցակցված քաղաքականությունը պետք է վերանայենք, իսկ էներգետիկայի ոլորտում ծախսերի կոշտ ռեժիմ պետք է մտցնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930