Ազգերի լիգայի խմբային մրցաշարի արդյունքներով որոշվել են Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական մրցաշարի մասնակից երկրների վիճակահանության զամբյուղները:
Հայաստանի հավաքականը հայտնվել է նախավերջին՝ հինգերորդ զամբյուղում: Այստեղ են նաեւ Մակեդոնիան, Կոսովոն, Բելառուսը, Լյուքսեմբուրգը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մոլդովան, Ջիբրալթարը եւ Ֆարերյան կղզիները:
Վիճակահանության ժամանակ հավաքականները կբաժանվեն 10 խմբի՝ յուրաքանչյուրում 5 կամ 6 թիմ: Յուրաքանչյուր խմբից երկուական լավագույնները անմիջականորեն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կստանան: Վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 2-ին՝ Դուբլինում: Վերջին չորս ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում՝ 2020 թ. մարտին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ