Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան. Աստված չանի, որ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես այդ տեղեկատվությունը իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից այլ՝ մամուլից

Նոյեմբեր 21,2018 14:18

Խոսելով սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ այսօր Արագածոտնի մարզպետարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընտրությունների քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն ՀՀ քաղաքացիների կամքը: Նրա խոսքով, պետք է բացառվի ընտրողների կամքի վրա «որեւէ ապօրինի ներգործությունը»:

«Վերջին տարիներին տարածված ամենահայտնի մեթոդը ընտրակաշառքն է եւ ոստիկանությունը, իրավապահ համակարգը հանձնարարություն է ստացել, որ ընտրակաշառք բաժանելու ցանկացած փորձ պետք է արժանանա շատ կոշտ հակազդեցության: Աստված մի արասցե, որ որեւէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես այդ տեղեկատվությունը իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից այլ՝ մամուլից: Որովհետեւ ցանկացած նման փորձի նախապատրաստության եւ դրսեւորման մասին ՀՀ ոստիկանությունը պետք է ունենա օպերատիվ տեղեկություններ եւ կանխարգելման մակարդակում պետք է այդ խնդիրը անպայմանորեն լուծի»,-ասաց պարոն Փաշինյանը:

Նրա խոսքով, սովորաբար, այս կամ այն բիզնեսի սեփականատերերը, հիմնարկների ղեկավարներն իրենց ընկերություններում աշխատող մարդկանց, համայնքի ղեկավարը՝ գյուղերում ապրող մարդկանց հրավիրում են հանդիպումների, ինչ-ինչ լծակներով ուղղորդելով կոնկրետ քվեարկության. «Այս երեւույթը նույնպես պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից: Մեր խնդիրն է հստակ արձանագրել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի է առանց կողմնակի օգնության անել իր ընտրությունը:

Ես երկար տարիներ ղեկավարել եմ Հայաստանի ամենախոշոր թերթը, եղել եմ գլխավոր խմբագիր, չի եղել մի դեպք, որ ես որեւէ մի աշխատողի ասեմ՝ գիտես՝ այս ինչին պիտի ընտրես, սա, կարծում եմ անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ՝ էական չէ խնդրելով, թե պահանջելով ես ուղղորդում: Մեր խնդիրն է, որ քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում: Եթե մի դահլիճ հասանելի է մի քաղաքական ուժի համար, պետք է հասանելի լինի նաեւ մնացած բոլոր քաղաքական ուժերի համար: Ընտրությունը հրապարակային է, մարդիկ տեսնում են, ովքեր են թեկնածուները, լսում են, կարդում են նրանց նախընտրական ծրագրերը եւ իրենք կարող են որոշում կայացնել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930