Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացածին կարող են գաղտնալսել». Կոստանյանը ԱԱԾ-ՀՔԾ պետերին գաղտնալսելու առնչությամբ դեռ եզրակացություն չունի

Նոյեմբեր 21,2018 13:27

ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման աղմկոտ միջադեպի առնչությամբ վերջերս ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ցավով է նշում, որ հանձնաժողովում քվորումի ապահովման խնդիր կա, այդ պատճառով նիստ տեղի չի ունենում: «Առնվազն վեց հոգի պետք է ներկա լինեն, բայց հանձնաժողովի տասը անդամ ներգրավված է ընտրական գործընթացում, ուստի նրանց մասնակցությունը նիստին անհնար է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքին՝ ասաց Գեւորգ Կոստանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսումն ազգային անվտանգության խնդիր է եւ դրա հեղինակների բացահայտումը քաղաքական նպատակահարմարությամբ չպետք է պայմանավորված լինի. «Վստահ եմ, նոր խորհրդարանում կրկին կստեղծվի քննիչ հանձնաժողով, որպեսզի նման խնդիրների առաջացման հիմքերն ուսումնասիրվեն: Հարցը վերաբերում է նաեւ դատարանների անկախության հանդեպ հնարավոր միջամտության դրսեւորումներին, ուստի նոր ԱԺ-ի քաղաքական ուժերը շահագրգռված են լինելու իմանալ՝ արդյոք կա՞ն դատավորների անկախության հանդեպ միջամտության հիմքեր»:

Ինչ վերաբերում է գաղտնալսման շուրջ նախնական եզրակացությանը, Գեւորգ Կոստանյանը նշեց. «Բավարար չափով տեղեկատվություն եւ փաստեր ձեռք չենք բերել, ուստի աշխատանքները դեռ պետք է շարունակվեին: Միայն կասեմ՝ մտահոգիչ է, որ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին կարող են գաղտնալսել: Նշանակում է, որ ցանկացած մեկին կարող են գաղտնալսել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2301981393180434/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930