Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չարաշահումներ Արմավիրի մարզի կրթօջախներում․ յուրացվել է ընդհանուր 5.500.000-ից ավելի դրամ

Նոյեմբեր 21,2018 11:55

Շարունակվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ անզիջում և հետևողական պայքարը։ Իրավապահ կառույցների արդյունավետ համագործակցության արդյունքում կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտվում տարբեր ոլորտներում, ցավոք, նաև կրթօջախներում։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին, որոնք արձանագրվել են նույն մարզում։

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը, համաձայնության գալով կրթօջախի հաշվապահի հետ, 2014-ից 2018 թվականներին մի տղամարդու հրամանագրել է որպես դպրոցի պահակ։ Նա աշխատանքի փաստացի չի եկել, իսկ դուրս գրված աշխատավարձը՝ խոշոր չափերի՝ ընդհանուր 2.520.000 դրամ, յուրացվել է։ Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։

Ապօրինության դեպք է բացահայտվել նաև Արմավիրի մարզի Այգևան գյուղում։ Գյուղի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոցի տնօրենը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, երկու մտերիմներին 2013 թվականին հրամանագրել է որպես դպրոցի աշխատակիցներ, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել և մինչև 2018 թվականը նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 2.195.717 դրամ, յուրացվել է։ Այս դեպքով ևս հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։

Արմավիրի մարզի Արաքս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն էլ իր դստերն է 2016 թվականին հրամանագրել որպես օպերատոր՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը։ Նա փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն նրա անվամբ մինչև 2018 թվականը դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 887.230 դրամ, յուրացվել է։ Հարուցվել է քրեական գործ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930