Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Հիմա տեսնենք՝ դրան ինչպե՞ս է դիմակայում օրվա իշխանությունը». «Հրապարակ»

Նոյեմբեր 21,2018 11:52

Հանրապետական Հովհաննես Սահակյանը, որը նախորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ կորիզը կազմող պատգամավորներից էր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին չի մասնակցի։

– Ինչի՞ հաշվին է ՀՀԿ-ն այսօր ձայն հավաքելու, եթե նախկինում, ինչպես ասում են, հիմնականում կրիմինալի, ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի հաշվին էր հավաքում։

-Մի էսպիսի հակառակ հարց տամ՝ որպես «մերժված ուժ»։ Հիմա լինելու է բոլորիդ համար ընկալելի եւ նորմալ ընտրություններ, չէ՞։ Բոլորդ դրան հավատում եք։ Հիմա կտեսնենք՝ ով ինչքան ձայն հավաքեց, ուրեմն էդ ձայներն են։ Այսինքն՝ ՀՀԿ-ն կհավաքի՞ 15 տոկոս, 20 տոկոս, ուրեմն էդքան տոկոսով ժողովուրդը վստահում է իրեն։

– Այսինքն՝ դա կնշանակի՞, որ ՀՀԿ-ն այն ժամանակ էլ ընդամենը 15-20 տոկոս ձայն ուներ իրականում։

-Չի նշանակի, որովհետեւ, տեսեք, ես չէի ուզենա, օրինակ, որ վարչական ռեսուրսը հիմա օգտագործվեր օրվա իշխանության համար, կամ նման ինչ-որ բան տեսնեինք, հետեւաբար, դուրս կգա, որ էն ժամանակվա պնդումները, թե, այ, օգտագործում են, դա սխալ է, հիմա օգտագործում են իրենք։ Ինչո՞ւ եմ սա նշում, որովհետեւ իշխանական կուսակցություններին հատուկ է, բնորոշ է, բոլորը ձգտում են գնալ, ամեն ինչ անել, երեւալ իշխանության աչքերին, անկախ նրանից՝ տվյալ օրվա իշխանությանը դա պե՞տք է, թե՞ պետք չէ, հրավիրե՞լ են իրենց օգնելու, թե՞ չէ։ Եվ ստացվում է, որ էդ վարչական ռեսուրսն օգտագործել են եւ իրենց գնել են։ Հիմա տեսնենք՝ դրան ինչպե՞ս է դիմակայում օրվա իշխանությունը։

– Գործող իշխանությունն ասում է, որ ձայն տալով ՀՀԿ-ին՝ մարդիկ ձայն են տալու Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանի անունը կխանգարի՞, թե՞ կօգնի ձեզ։

-Դա, կարծում եմ, ընտրական մանիպուլյացիա է։ Բոլորն էլ գիտեն, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցում, չկա ցուցակում, որեւէ մի հանդիպման չի գնում, հրապարակային խոսք չի ասում, այսինքն՝ չի մասնակցում քարոզարշավին։ Հանրապետականի ռեբրենդինգ, փոփոխություններ եւ այլն, իհարկե, դա կարեւոր է, եւ եթե էդպես լիներ, ես կարծում եմ՝ մենք կունենայինք մոտավորապես 25-30 տոկոս ձայն։ Բայց մենք չհասցրինք նույնիսկ համագումար անել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930