Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ եթե նախկին իշխանությունները թաթախված են եղել կոռուպցիայի մեջ, ավելի շատ իրավունք ունեն խոսելու կոռուպցիայի դեմ պայքարի մասին. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 21,2018 11:14

Տպավորություն է, թե ՀՀԿ-ականները որոշել են նախընտրական այս շրջանում իրենց հայտարարություններով զվարճացնել հանրությանը։ Օրինակ՝ ՀՀԿ ԳՄ անդամներից ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ հայտարարելով. «Եթե նախկին իշխանությանն ասում են՝ դուք կոռուպցիայի մեջ եք եղել, հետեւաբար, չե՞ս կարող քննադատել այսօրվա կոռուպցիան։ Ճիշտ հակառակն է: Իշխանությունը եթե խոսում է նախկին իշխանության կոռուպցիոն վիճակում գտնվելու մասին, նշանակում է՝ ինքը ոչինչ չունի ասելու իր՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Մեր իշխանությունն իսկապես ունի ասելու, թե ինչպես պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, որովհետեւ այդուհանդերձ մենք ունեցել ենք հաջողություններ այդ բնագավառում եւս»։

Փառահեղ է ասված։ Ստացվում է՝ եթե նախկին իշխանությունները թաթախված են եղել կոռուպցիայի մեջ, ավելի շատ իրավունք ունեն խոսելու կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Սովորաբար, քրեական իրավունքի մեջ կան «անկեղծ զղջում», «ինքնախոստովանական ցուցմունքներ» հասկացություններ, երբ հանցագործություն կատարած անձը խոստովանում է արարքը՝ այդպես օգնելով նախաքննական մարմնին բացահայտելու կատարվածը։ Սովորաբար հետագայում պատժաչափը որոշելիս դատարանը նման պահվածքն ընդունում է որպես մեղմացուցիչ հանգամանք։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930