Հայաստանի տնտեսական իրավիճակը և հեռանկարները շարունակում են մնալ թավշյա հեղափոխությունից հետո, այսպես ասած, ամենաբաց հարցերի շարքում: Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետը գործնականում առաջին անգամ խոսեց այն մասին, որ կան ներդրումային ֆոնի հետ կապված որոշակի մտահոգություններ առաջացնող «տնտեսական» բաղադրիչներ, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում: Այստեղ, անշուշտ, առաջնայինը Ամուլսարի օդում կախված հարցն է: Մյուս կողմից, սակայն, մենք ինքներս մեզ խաբած կլինենք, եթե մտածենք, որ այդ հարցի լուծումը բերելու է Հայաստանում ներդրումային պատկերի իրական փոփոխության:
Միևնույն ժամանակ, այստեղ շատ կարևոր է արձանագրել թերևս, որ այդ պատկերի հարցը ուղիղ կապակցված չէ նաև կառավարության տնտեսական քաղաքականությանը, որի բացակայության մասին խոսվում է շատ: Ի վերջո, իսկ ո՞րն է տնտեսական քաղաքականությունը և ինչպե՞ս պետք է այն արտացոլվի: Խոշոր հաշվով, բուն խնդիրը թերևս կառավարության ընթացիկ կամ միջնաժամկետ քաղաքականությունը չէ: Այդ առումով, մեղմ ասած, անարդարացի կլինի ասել, թե ներկայումս վարվում է որևէ կերպ ավելի պակաս կամ վատ քաղաքականություն, քան երբևէ:
Խնդիրը բարեփոխումներն են, և այստեղ բուն հարցն անգամ կառավարության քաղաքականության տիրույթում չէ: Բուն խնդիրն այստեղ այն է, որ տնտեսական բարեփոխումները ինքնին ենթադրում են ոչ պոպուլյար մի շարք որոշումներ, որոնք առնվազն առաջինն են, այսպես ասած, աչք ծակելու: Դա գործնականում աքսիոմատիկ է, որ տնտեսական համակարգային փոփոխություններն ուղղակիորեն պարունակում են հնարավոր կարճաժամկետ անհարմարություններ կամ անսովորություններ հասարակական մի շարք շերտերի համար, իսկ էֆեկտի առումով դրանք պահանջում են ժամանակ:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում