Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 29-ից ընթանում է էդուարդ Սահակյանի դատավարությունը: Նա մեկ այլ քրական գործով ազատազրկված է եւ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Է. Սահակյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2016թ. սեպտեմբերի լույս 18-ի գիշերը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի քոթեջների հարակից տարածքից ապօրինի ապամոնտաժել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող զգալի չափերի`390 հազար դրամ արժողությամբ 720 մմ տրամագծով 30 գծամետր խողովակներ: Է. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով(«Գողությունը»):
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ