Երեւանում ավարտվել է ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների միջազգային մրցաշարը, որն մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Գերմանիայի, Պորտուգալիայի եւ Հոլանդիայի հավաքականները:
Այս մրցաշարում հյուրընկալող երկրի՝ Հայաստանի ֆուտբոլիստները, մեղմ ասած, վատ հանդես եկան: Նրանք անցկացրին երեք ընկերական հանդիպում եւ բոլորում էլ խոշոր հաշվով պարտություն կրեցին. Հոլանդիայից՝ 0:4, Պորտուգալիայից՝ 1: 5, Գերմանիայից՝ 0:7: Մեր տղաները մրցակիցների դարպասը գրավել են ընդամենը մեկ անգամ, դրա փոխարեն սեփականն ընդունել 16 գնդակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ