Լրահոս
Օրվա լրահոսը

Չշահարկել ԼԳԲՏ հարցերը քաղաքական միավորներ ստանալու համար

Նոյեմբեր 20,2018 22:20

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ցավով արձանագրում ենք, որ այս անգամ եւս ԱԺ արտահերթ ընտրություններին ներկայացված քաղաքական միավորումներից մի քանիսն արդեն իսկ սկսել են ակտիվ շահարկել ԼԳԲՏ թեման՝  քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով։ Մենք ՝ Փինք Արմենիա կազմակերպության ներկայացուցիչներս, բազմիցս արձանագրել ենք, որ յուրաքանչյուր քաղաքական իրադրության ֆոնին հատկապես արհեստականորեն սրվում են ԼԳԲՏ հարցերը, իսկ ԼԳԲՏ անձինք դառնում են քավության նոխազ եւ տարաբնույթ շահարկումների թիրախ։

Կո՛չ ենք անում

Բոլոր քաղաքական միավորումներին՝

ա. Չտրվել գայթակղությանը եւ չշահարկել ԼԳԲՏ հարցերը՝ քաղաքական միավորներ ստանալու նպատակով;

բ. Հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները եւ թշնամանք սերմանելու փոխարեն քաղաքական ծրագրերում ներառել այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն իրական հավասարության ապահովմանը;

գ. Քաղաքական ծրագրերում նախատեսել գործողություններ՝ ուղղված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը։

ԶԼՄ ներկայացուցիչներին՝

ա. Զերծ մնալ տարբեր լրատվամիջոցներում ապատեղեկատվության տարածումից եւ չհրապարակել չճշտված կամ զրպարտող եւ վիրավորական տեղեկատվություն;

բ. Կանխարգելել ատելության խոսքի տարածումը տարբեր լրատվական հարթակներում;

գ. Համագործակցել ոլորտում մասնագիտացված կառույցների եւ իրավապաշտպանների հետ՝ համակողմանի տեղեկատվության ապահովման նպատակով։

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ (Փինք Արմենիա)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930