Լրահոս
Օրվա լրահոսը

Հովքի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը չի կայացել

Նոյեմբեր 20,2018 21:40

Այսօր` նոյեմբերի 20-ին մեզ զանգահարեցին Տավուշի մարզի Հովքի միջնակարգ դպրոցից եւ հայտնեցին, որ երեկ`նոյեմբերի 19-ին նշանակված էր Հովքի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ, որը չի կայացել, կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացված չի եղել մրցույթի մասին եւ ներկայացուցիչ չի ուղարկել: Մեզ հայտնեցին, որ մրցույթին տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար 3 հավակնորդ կա` Հովքի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանը, դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Սեդա Ասիրյանը, կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մարզային մասնաճյուղի մասնագետ Ռուզաննա Մովսեսյանը:

Զանգահարեցինք Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանին: Նա հայտնեց, որ Հովքի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդը Հովքի դպրոցում մրցույթի մասին կրթության եւ գիտության նախարարություն գրավոր չի ծանուցել, որպեսզի նախարարությունը մրցույթին ներկայացուցիչ ուղարկեր: Այժմ դպրոցի կառավարման խորհուրդը մրցույթի մասին գրավոր հայտնել է նախարարություն, նոր մրցույթը կկայանա նոյեմբերի 22-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անդրանիկ Գրիգորյան says:

    Հին բարքերը շարունակվում է հիմա իշխանության մարդիկ չեն ներկայանում, որպեսզի նիստը չկայանա և խորհուրդի փոխարեն փոխվարչապետը իրենց թեկնածուին նշանակի: Կեցցե Սերժ Սարգսյանի սովորացրած տհաճ երևույթներ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930