Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան մարդիկ, որոնց դեպքերով նույնիսկ քննություն չի իրականացվում, ասում են՝ կամավոր բերենք գումարը վերադարձնենք». Փաշինյան

Նոյեմբեր 20,2018 20:55

«Վերականգնված գումարների մասով այն ցուցանիշները, որոնք ասել եմ սեպտեմբեր ամսին, կարող եմ ասել, որ նույնն են, հիմա էլ այդ ցուցանիշի շեմում ենք»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե չարաշահումների եւ տարբեր բացահայտումներից հետո, որքան գումար է վերադարձվել պետական բյուջե:

Վարչապետի պաշտոնակատարն ավելացրեց՝ «Սակայն այդ թվից բացի պետք է ասեմ, որ կան  քրեական գործեր՝  64 մլրդ դրամի յուրացումների եւ չարաշահումների մասին։ Արդյոք սա ամբողջն է, ո՛չ, ամբողջը չէ, քանի որ մեր քննչական մարմիններն ունեն որոշակի սահմանափակումներ դրանց մի մասը հրապարակելու հարցում»:

Փաշինյանը նաեւ ասաց, որ կան մարդիկ, որոնց դեպքերով նույնիսկ քննություն չի իրականացվում, ասում են՝ կամավոր բերենք գումարը վերադարձնենք:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ «Հիշո՞ւմ եք, ձեզ ասում էի՝ պատգամավորի հետ կապված գործ կա եւ պատասխանի ենք սպասում: Այդ պատասխանն եկավ, բայց պարզվում է եկավ ոչ ամբողջ ծավալով: Մի կեսն եկավ, մյուս կեսը դեռ ճանապարհին է: Այս պրոցեսները միշտ չէ, որ մեզանից են կախված»:

Փաշինյանը վստահեցրեց՝ «Այլ երկրներում ունեցվածքներ ունենալու դեպքերով մի շարք տվյալներ ենք ստացել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930