Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ սոցապի՝ խոշոր գումարների յուրացմանը:
Փաշինյանը որոշ մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել գործընթացը: «Հիմա քննություն է ընթանում: Ըստ նախնական տեղեկությունների, այդ մարդիկ բացել են ընտրական ցուցակները, ուղղակի այնտեղից անուն-ազգանունները վերցրել են ու նպաստառուի գործ են սարքել: Եվ այսպիսով՝ 500 միլիոն դրամի նպաստ գողացել են ոչ միայն պետությունից, այլեւ իրական աղքատ, անապահով ընտանիքներից»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ