Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ամենաշատ ականապատ տարածքները Հայաստանի հետ սահմանին են. Ermenihaber.am

Նոյեմբեր 20,2018 20:22

Թուրքիան ընդգրկվել է այն երկրների շարքում, որտեղ առկա են ամենից շատ ականապատված տարածքներ։

«Ականների և կասետային ռումբերի մշտադիտարկման միջազգային կենտրոնի» կազմած 2018թ. զեկույցի համաձայն՝ ականապատված տարածքների քանակով  Թուրքիան 3-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում։ 2-րդ տեղում Ֆինլանդիան է, իսկ առաջին հորիզոնականում՝ Բանգլադեշը։ Առաջին տասնյակում են գտնվում նաև Աղֆանիստանը, Անգոլան, Իրաքը, Յեմենը։

Ընդ որում նշվել է, որ Թուրքիայում այնքան ականապատված տարածքներ կան, որ դրանք հնարավոր չի լինի ականազերծել մինչև 2022 թվականը։ Ներկայումս Թուրքիայում կա 3061 ականապատ տարածք։ Կա ևս 701 տարածք, որոնց վերաբերյալ կասկածներ կան։

Ըստ զեկույցի՝ Թուրքիայում ամենաշատ ականապատված տարածքները գտնվում են Հայաստանի, Ադրբեջանի, Իրաքի և Իրանի հետ սահմանային շրջաններում։

Աղբյուր`  Ermenihaber.am/BBC Türkçe

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930