Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով լրագրողի՝ Հ2-ի սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի եւ Հ2-ի հեռուստաընկերության հաշիվների վրա դրված կալանքի մասին հարցին, պատասխանեց. «Իմ տեղեկություններով՝ Հ2 հեռուստաընկերության հաշիվների վրա կալանք դրված չէ»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն տեղեկատվությունը, որն առկա է կամ հրապարակային է, հիմքեր է տալիս ասելու, որ այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ. «Եվ այդ խաչմերուկի լուսացույցի բոլոր գույները բացահայտելը մեր պարտականությունն է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Այս առնչությամբ Հ2 ՀԸ-ի անձնակազմը պարզաբանում է հրապարակել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ