Բոլոր պարերը պարեցինք, մնացել էր՝ սարի սմբուլը, այն էլ՝ ՊԵԿ ղեկավարի կատարմամբ: Պարզվում է, որ կառավարությունում խոսակցություններ կամ մտքեր են եղել, այսպես ասած, խոպանչիներին հարկելու ուղղությամբ: Չնայած բարձրացած աղմուկից հետո, նույնիսկ փոխվարչապետի շուրթերով, հերքեցին, թե նման քննարկումներ են եղել, սակայն ՊԵԿ նախագահը, լրագրողների հետ զրույցի ընթացքում, հասկացնել տվեց, որ նման տեսակետներ, այնուամենայնիվ, այս օրերին հնչել են:
Կամ ՊԵԿ նախագահն ու կառույցի որոշ աշխատակիցներ, ինչպես շատերն են մեկնաբանում, թիկունքից փորձում են հարվածել և վարկաբեկել Փաշինյանի կառավարությանը՝ քարոզարշավի ու ընտրությունների թոհուբոհում կամ իսկապես լավ չեն հասկանում՝ ինչի մասին են խոսում ու մտածում, ինչը հավասարապես վտանգավոր է և անթույլատրելի:
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Պետութիւնը եկամուտի սուր կարիքը ունի, որեւէ դրական բան կարենալ իրականցնելու համար:
Գողերը բռնելը, լաւագոյն պարագային անգամ, բաւարար չի կրնար ըլլալ, պետական այդ հարկաւոր եկամուտին համար:
«Խոպանչի»ն եղեր է, ուրիշը եղեր է, նոյնն է: Եթէ ժողովուրդը բարեկարգում կ’ուզէ, պիտի որ ժողովուրդը մասնակցի, հարկ վճարէ: Եւ հարկերը կը կիրակուին որեւէ տեսակի եկամուտի վրայ, ներառեալ դրամական նուէրները:
Սա է տարրական իրականութիւնը: Այսպէս է որեւէ նորմալ երկրում:
Միայն փողոց իջնելով, պոռալ-կանչելով, հնարաւոր չէ երկիր մը նորմալ դարձնել: Ալ ուր մնաց՝ դրախտավայր…